Գվարդիոլան կմնա «Մանչեսթեր Սիթի»-ում
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է շարունակել աշխատանքը «Մանչեսթեր Սիթի»-ում: Այստեղ նա կարող է մնալ մինչև 2021 թվականը:
Գվարդիոլան անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին, որի հետ դարձել է Պրեմիեր լիգայի կրկնակի չեմպիոն: Այս մասին գրում է The Telegraph-ը: