«Փաշինյան, փալասներիդ հանի, մաքրի ստեղից, հերիք եղավ, բոլ ելավ»․ Էջմիածնում կրքերը թեժացել են (տեսանյութ)
Որպես հողագործ` մե՞նք ենք որոշելու, թե ՋՕ ընկերության վարչության անդամները ովքեր են լինելու, մենք ընտրել ենք, տնօրենն էլ ընտրվել ա ու նորմալ աշխատել։ Այս մասին հայտարարեցին էջմիածնի ՋՕ ընկերության վարչության շահառուները, ովքեր ուղիղ եթերի միջոցով էին տեղեկացել ՋՕ վարչության լուծարման մասին ու շտապել էին իրենց տեսակետը հայտնել խնդրի շուրջ։
Շահառուների խոսքով՝ գործող տնօրեն Սամվել Համբարձումյանը վարչության պարտավորությունները ստանձնել է պարտքերով ու բազում խնդիրներով։
«Էս մարդը հազար տարվա փակված հորեր ա բացել, ի՞նչ եք ուզում, ուզում եք հավասար լափե՞ք սաղդ»,- իր հարցադրմամբ իշխանություններին դիմեց ջրօգտագործողներից մեկը։ Նա մատնանշեց ՋՕ ընկերության մեկ այլ վարչության ղեկավարի՝ Վահագ Արշակյանին, ով, քաղաքացու խոսքով, հանդիսանում է նախարար Սուրեն Պապիկյանի ընկերը և նախարարությունն աչք է փակում նրա անօրինական գործերի վրա։
«Գնացեք, Արշակյան Վահագի հարցերով զբաղվեք՝ 9 հազար կուբամետր ջուր ա բացել վայրկյանում, ոչ թե եկեք, նայեք, թե ով ա ինչ անում ու աշխատող մարդկանց լուծարում։ Կերել եք, արա, սաղիս ներվերը, հերի՛ք ա։ Ասում են՝ քաղաքական որոշում ա, ի՞նչ քաղաքական որոշում։ Ձայնագրությունները մեկ-մեկ հանեմ, դնեմ, լսե՞ք՝ ոնց են ասում, թե մեր թիմի մարդկանցով պետք ա աշխատենք։ Մենք ենք որոշելու մեր տնօրենը ով ա։ Փաշինյան, ասո՞ւմ ես օրենքով, դե թողեք օրենքով աշխատենք, փալասներիդ հանի, մաքրի ստեղից, հերիք եղավ, բոլ ելավ»,- ասաց ջրօգտագործողը։
Մամրամասները՝ տեսանյութում