Վանեցյանին ձերբակալելու հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իշխանության կորստից 5 պակաս կլինի. Նարեկ Սամսոնյան
Ես բացառում եմ, որ Վանեցյանին կձերբակալեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ ինքը բացառում է Վանեցյանին ձերբակալելը, քանի որ «հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իշխանության կորստից 5 պակաս կլինի»:
«Ինքն էլ լավ գիտի, որ Վանեցյանին կալանավորը հանգեցնելու է ինչի: Ասում եմ ձեզ՝ նա իր վախերը ինքը բոլորիցս լավ գիտի: Վանեցյանին չի կալանավորելու՝ վստահ եմ, ու գիտեմ՝ ինչու եմ վստահ: Անկեղծ՝ ես չեմ հավատում Վանեցյանին ձերբակալելուն, որովհետև Նիկոլ Փաշինյանն իշխանությունը կորցնելուց ավելի է վախենում, քան այդ տեսարանը բեմադրելուց»,- ասաց Սամսոնյանը: