Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ ԾառուկյանինՖրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400-ների վաճառքըԱշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն ՄելիքյանՁերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողըՊԵԿ-ը գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն, գրանցվել՝ 15 վթարԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԱդրբեջանն օկուպացված Շուշիում կիրականացնի միջազգային մեդիա ֆորումՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետոԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներինՀայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանին օդային տարածքով իրականացված թռիչքների համարՕկուպացված Քարվաճառում ականի պայթյունից կենդանի է տուժելՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4000-իՉեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է․ Մանե ԹանդիլյանՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՍպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասինԵրեկ մի շոկ եղավ. Լիդիա ՄանթաշյանԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տեխնիկական բանակցություններըՄԻՊ-ը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ՁՊՎԵթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմՇիրակի մարզում խստացվում է հսկողությունը հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ Ռուսական բանակը անօդաչուներով զանգվածային գրոհ է սկսել Ուկրաինայի ուղղությամբ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումըԱլիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այս թեման. ադրբեջանագետ Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըՆուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել էՀուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովԵՊՀ պարզաբանումը` քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացված դասախոսների վերաբերյալԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպքՀուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը
Այսօր՝ մինչև ժամը 20:00-ն, Կոտայքի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրում. The Wall Street Journal Առյուծներին խնամողներն զգուշացրել են, որ այդ օրը նրանց չկերակրման օրն է, և քնեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԻՀՊԿ-ն հայտնել է Մաշհադում «Բասիջ» խմբավորման անդամների վրա հարձակման մասին. կան զոհեր«Ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար. ուշադիր եղեք. Ռուբեն Մելիքյանը «բանալի» բառեր է գրելԹեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար. «Հրապարակ»Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա. «Հրապարակ»Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար ՄելոյանՆԳՆ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու համար մրցույթ է հայտարարվելԱյսօր տեղումներ չեն լինի. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՊուտինը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի նոր սրացմանը․ ReutersԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էԿալանքը վերածվել է պատժի միջոց, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
Հասարակություն

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ. նախարարության հորդորը

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ: 

Հունվարի 14-ի դրությամբ` հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը դեռևս բաժին է ընկնում Երևանի մանկական ստացիոնարներին:

Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 40 հիվանդ (նախորդ տարվա 63-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են մինչև 5 տարեկան երեխաները: Ծայրահեղ ծանր հիվանդներ՝ պայմանավորված հետգրիպային բարդություններով առկա չեն:
Ընթացիկ տարվա հունվարի 13-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 77 կանչ, նախորդ տարվա 119 կանչի փոխարեն, թոքաբորբերով՝ 17 կանչ, նախորդ տարվա 29 կանչի փոխարեն:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Կրթական կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկումը։ Հունվարի 14-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 138 դպրոցում և 23 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական տեղեկացնում է շահագրգիռ կառույցներին:

Հիշեցենք, որ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Չնայած առողջապահության նախարարության հորդորներին, դեռևս խիստ ցածր է ռիսկի խմբերի ներկայացուցիչների սեզոնային գրիպի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, մասնավորապես՝

 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ՝ 4,6%,
 հղիներ՝ 3,1%,
 քրոնիկ հիվանդներ՝ 7,9%,
 65-ից բարձր տարիքի անձինք՝ 1,5%:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
• պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպիև սուր շնչառական վարակների բուժման համար,
• հագնվե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևե´ք անձնական հիգիենային։