Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Հասարակություն

Փաշինյանը հանդուրժում է Տիգրան Ավինյանի խորհրդականի եղբոր հիմնադրած բիզնեսը․ Սարհատ Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբոր կողմից 2019 թվականի գարնանը հիմնադրված ու ծաղկող բիզնեսը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Եթե պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, էդ էլ նույն ձևի, նույն նշանակությամբ՝ կոռուպցիա է…», «Ձեզ թվում ա՝ կոռուպցիան տենց պոզով-պոչով մեծ կենդանի՞ ա։ Է´ս ա կոռուպցիան…», «Լա´վ, ինքը ասում ա՝ ինձ չի պատկանում էդ (ընկերությունը), հորեղբորս որդո´ւն ա պատկանում…»,- սրանք 2014 թվականին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնեսների մասին։

2019 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբոր կողմից 2019 թվականի գարնանը հիմնադրված ու ծաղկող բիզնեսը, որի մասին ամենայն ինքնավստահությամբ հայտարարել է Ավետիք Էլոյանը Հ1-ի եթերում՝ «Բացարձակ սուտ ա, ես ոչ մի բանի սեփականատեր չեմ, իրականում ինքը ակնարկում ա երևի եղբորս, որը նույնպես ճարտարապետ ա…», «Եղբայրս ունի կազմակերպություն, որի մասին, ենթադրում եմ, որ ինքը խոսում ա…»։

Իհարկե, ես հարցին մեկ անգամ ևս չէի անդրադառնա, եթե երեկ AM իրավաբանական ընկերությունն իր պաշտոնական կայքում չտեղադրեր Ավետիք Էլոյանի՝ իմ դեմ դատի մասին հերթական հայտարարությունը։ Ազնվորեն, չեմ հասկանում նրանց խանդավառությունը (ավելին, աչքովս ընկավ նաև այս տեղեկության վճարովի գովազդը ՖԲ-ում), այն դեպքում երբ արդեն երկրորդ անգամ դատարանը հայցը վերադարձրել է ոչ ամբողջական լինելու համար, և հիմա էլ այս ընկերության փաստաբանն է կրկին սպասում հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմանը։

Ինձ մնում է միայն ենթադրել, որ «դատի տալու» այս աղմուկն ունի միայն քարոզչական նպատակ, և Ավետիքը շատ լավ պատկերացնում է դատական գործընթացի հետևանքներն իր համար։ Ինչպես և նախկինում, սիրով դատական պրոցեսում կբացահայտեմ Էլոյանների ընտանեկան բիզնեսի «արկածները»։ Ավելին, դրան կմիանան ոստիկանության իրականացրած կիսատ-պռատ քննության ժամանակ թույլ տրված բացերն ու նոր բացահայտումները։

Իսկ մինչ այդ, իշխանությանն առաջարկում եմ իրոք հասկանալ, թե ո՞րն է այն թանկ գինը, որը նա վճարում է Ավետիք Էլոյանի համար, և որին, եթե չեմ սխալվում, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնից ժամանակին հեռացրել են աշխատանքները տապալելու համար։ Ու նաև ո՞րն է այն գինը, որը ողջ մասնագիտական հանրույթին թույլ է տալիս եզրակացնել, որ ճարտարապետ-չինովնիկների կոռուպցիան հանդուրժվելու է ներկա իշխանությունների կողմից»,-նշել է նա։