ԱՄՆ-ն առաջարկել է Հյուսիսային Կորեային վերսկսել բանակցությունները
ԱՄՆ-ն առաջարկել է Հյուսիսային Կորեան վերսկսել միջուկային զենքի շուրջ դադարեցված բանակցությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:
«Մենք կապվել ենք Հյուսիսային Կորեայի հետ և տեղեկացրեցրել, որ ցանկանում ենք վերսկսել բանակցությունները Ստոկհոլմում», – ասել է նա:
Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ծննդյան օրվա կապակցությամբ, բավարար չէ բանակցությունները վերսկսելու համար: Փհենյանում նշել են, որ Քիմ Չեն Ընը մտադիր չէ որոշումներ կայացնել՝ հիմնվելով Թրամփի հետ անձնական հարաբերությունների և զգացմունքների վրա: