Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Հասարակություն

«Փոխհրաձգություն» Նարեկ Մալյանի և Լենա Նազարյանի միջև. պատճառը Արդարադատության նախարարի կինն է

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն անդրադարձել է 16-ամյա աղջկա սպանության դեպքին։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ աղջկան սպանելու մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը, «Ասպարեզ» ստուդիայի ղեկավար Լևոն Բարսեղյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը միասին «Սորոսի հիմնադրամի» գրասենյակում են։

Նա նաև խոստացել է ներկայացնել նյութեր՝ տղայի, ինչպես ինքն է որակել, «սորոսական մարդասպանի» վերաբերյալ։

Խոստումը չուշացնելով՝ Նարեկ Մալյանը մեկ այլ լուսանկար է հրապարակել և կից գրառել․

«Նկարում մարդասպանն է, Լենա Նազարյանի և Լևոն Բարսեղյանի հետ Ասպարեզ ակումբում: 

Ուշադրություն. Ունեմ տեղեկություներ, որ սորոսական մարդասպանին պլանավորում էին որպես դիտորդ ուղարկել Արցախի հանրապետություն նախագահական ընտրությունների ժամանակ:

Ի դեպ կան տեղեկություններ, որ մարդասպանին ժամանակավոր աշխատանքի էին ընդունել ՀՀ ՊՆ-ում Սորոսի գրասենյակից ազդեցիկ զանգի արդյունքում»,- գրել է Մալյանը։

Նա նաև անդրադարձել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի նշանակմանը։ Վերջինս, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն ստեղծելուց և աշխատեցնելուց բացի, ինչպես Մալյանն է նշել, նաև պետական աշխատող է։

Մալյանի տեղեկություններով՝ Տաթևիկ Սարգսյանն աշխատում է Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից։

Նարեկ Մալյանի այս գրառումները ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի քիմքին հաճելի չի եղել. նա չի շրջանացել Մալյանի հայտարարությունը։ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Մալյանին՝ գրել է, որ նախարարի կինն այլևս իր մոտ չի աշխատում։

«Սոռոսացավերը սաստկացել են։

ՀՀ արդարադատության նախարարի կինը իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով անցած տարվա ամռանից այլևս չի աշխատում իմ գրասենյակում։

Բայց եթե աշխատեր էլ, դրա մեջ ոչ մի կոռուպցիա չկա։

Ինչպես նաև ես պատասխանատվություն չեմ կրում մի քանի տարի առաջ տարբեր մարզերում բնապահպանական թեմաներով բոլորի համար բաց իմ միջոցառումներին մասնակացող անձանց, առավել ևս նրանց ապագա արարքների համար»,- գրել է Նազարյանը։

Այլ կերպ ասած՝ Լենա Նազարյանը, կարելի է ասել, հերքել է Մալյանի հայտարարությունը, սակայն այս հերքումը Մալյանի համար համոզիչ չի եղել ու նա պատասխան «հարված» է ուղարկել Լենա Նազարյանին՝ այս անգամ ավելի մանրակրկիտ փաստեր ներկայացնելով։

Մալյանը համոզված է, որ տեղի է ունեցել կոռուպցիոն դրսևորում, որը Լենա Նազարյանը պարզապես փորձում է կոծկել։

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը, ի դեպ, ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը և գրառում է անում, որ իբր Բադասյանի կինը ամառվանից չի աշխատում, սակայն ԱԺ պաշտոնական կայքում առ այսօր նախարարի տիկինը գրանցված է որպես ԱԺ աշխատող:

Հատուկ տիկին Նազարյանի համար.

1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավել ևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է նախարար դառնալուց ՀԵՏՈ և ոչ թե առաջ։

2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցույթային պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է։ Կոչվում է «քրոնիզմ» (cronyism)»,- գրել է Մալյանը։

Նա իրավապաշտպաններին խնդրել է օգնել իրենց ստանալ այս հարցերի իրավական պատասխանները, անհրաժեշտության դեպքում այս հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ դրանից հետո իրավապահ մարմիններին և դատարան:

Ու քանի որ այս հրաձգության վերջին «փամփուշտը» Նարեկ Մալյանի կողմից է արձակվել, ուստի Լենա Նազարյանին մնում է նոր՝ ավելի համոզիչ փաստերով դուրս գալ «մենամարտի»։