«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է իր թիմ բերել Քրիստիան Էրիկսենին
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի համար իսկական որս են սկսել եվրոպական մի շարք թոփ ակումբներ։ Մասնավորապես Էրիկսենի համար պայքարում է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Մանչեսթերյան ակումբը պատրաստ է Էրիկսենին իր թիմ հրավիրել ամռանը։
Ընդգծենք, որ դանիացու համար պայքարում է նաև իտալական «Ինտեր»-ը, ովքեր ցանկանում են Էրիկսենին թիմ հրավիրել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։