Ռուսաստանը որոշել է Թուրքիայի հետ դադարեցնել ազատ վիզային ռեժիմը
ՌԴ-ն որոշել է 2016թ-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել ազատ մուտքի ռեժիմը Թուրքիայի հետ: Meduza-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով` ազատ վիզային ռեժիմը «կկասեցվի» և հայտնի չէ, թե որքան ժամանակով: Թուրքիայի հետ ազատ մուտքի ռեժիմը գործում է 2011-ից ի վեր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով: Անգամ հաղորդվում է, որ նոյեմբերի 28-ին ՌԴ կառավարությունը կներկայացնի այն պատժամիջոցների ցուցակը, որոնք կարելի է կիրառել Թուրքիայի նկատմամբ: