Ուկրաինական ինքնաթիռը խոցվել է Իրանից արձակված հրթիռով. Ջասթին Տրյուդո
Կանադայի իշխանությունները տեղեկություն են տարածել այն մասին, որ Իրանում վթարված ուկրաինական ինքնաթիռը խոցվել է: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ինքնաթիռի խոցված լինելու մասին խոսել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Նա մասնավորապես նշել է, որ իրենց մասնագետներն ունեն բոլոր ապացույցները, որ ինքնաթիռը կործանվել է Իրանից արձակված հրթիռի հետևանքով:
Հիշեցնենք, որ Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռը վթարվեց հունվարի 8-ին, ինչի հետևանքով եղավ 176 զոհ: