Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Հասարակություն

Փորձաքննությամբ արձանագրված հիվանդությունն ու Կարեն Ծաղիկյանի մահն առերևույթ պատճառական կապի մեջ չեն. Դատախազության պարզաբանումը

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառվել է՝ սկսած 2018թ. մարտի 15-ից:

2018թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և այդ պահից սկսած՝ մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի լուծման հարցը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի իրավասության շրջանակներում:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կալանքի հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով Կ. Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել: Նման միջնորդություն ներկայացվել է դատական քննության շրջանակներում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին:

Համաձայն եզրակացության` Կ.Ծաղիկյանի մոտ առկա են եղել մի քանի հիվանդություններ, որոնցից միայն «OD /աջ աչք/- բարձր աստիճանի բարդացած կարճատեսությունը, միոպիկ խորիոռետինոպաթիա, գլաուկոմայի կասկած, ֆակոսկլերոզ, բլեֆարիտ: OS /ձախ աչք/ ակնագնդի սուբատրոֆիա: Տեսողության սրությունը Vis OD մ.շ.դ.մ. /մատների շարժումը դեմքի մոտ/ ck sph – 10.25=0.01 PO3 (նշմարում է միայն կարմիր լույսը): Vis OS=0 /զրո/, ՆԱՃ /ներակնային ճնշում/ OD 25-26 մմ/ս. ս.՝ ըստ Մակլակովի» ախտորոշումն է համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ ընդգրկված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» հավելված 2-շարքին:

Ըստ եզրակացության՝ «Կ.Ծաղիկյանի նկատմամբ արգելանքի տակ գտնվելու պայմաններում պատշաճ բժշկական օգնության տրամադրման հարցի պարզաբանումը չի մտնում սույն փորձաքննության իրավասության մեջ, այն ենթակա է պարզաբանման միջգերատեսչական հանձնաժողովի կազմով փորձաքննության միջոցով»:

Այսինքն՝ կալանքի հետ հիվանդությունների համատեղելիության կամ անհամատեղելիության հարցը կարող էր որոշվել միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության արդյունքների ստացման հիման վրա:

Հարկ է ընդգծել, որ չնայած հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվել է դեկտեմբերի 20-ին, սակայն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է եղել 2020թ. հունվարի 15-ին, այսինքն մինչ այդ հնարավորություն չի եղել քննարկելու ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ դրանով պայմանավորված՝ Կ. Ծաղիկյանի խափանման միջոցի հարցը:

2020թ. հունվարի 7-ին, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Կ. Ծաղիկյանը մահացել է, ըստ նախնական տվյալների, լրիվ այլ հիվանդության՝ «քրոնիկական երիկամային անբավարարություն, պոլիօրգանական անբավարարության» պատճառով։ Այսինքն, զուտ նախնական տեղեկատվությամբ՝ մահվան պատճառ հանդիսացած և փորձաքննության եզրակացությամբ նշված հիվանդությունները նույնը չեն: Այլ կերպ ասած՝ փորձաքննությամբ արձանագրված հիվանդությունն ու Կարեն Ծաղիկյանի մահը, ըստ նախնական տվյալների, առերևույթ պատճառական կապի մեջ չեն:

Միաժամանակ, Կ. Ծաղիկյանի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որի շրջանակներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն ինչպես Կ. Ծաղիկյանի մահվան հանգամանքները, այնպես էլ նրա ախտորոշման ճշտությունը, ցուցաբերված բժշկական օգնության պատշաճությունը, իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հնարավոր հանգամանքները: