«Ժողովուրդ» օրաթերթի կայքն այս պահին կիբերհարձակման (DDoS) է ենթարկվում. հայտարարություն
«Ժողովուրդ» օրաթերթի armlur.am էլեկտրոնային կայքի ֆբ էջում հայտարարություն է տարածվել, որից տեղեկանում ենք, որ կայքը հարձակման է ենթարկվել:
«Հարգելի՛ ընթերցողներ, ArmLur.am լրատվական կայքն այս պահին կիբերհարձակման (DDoS) է ենթարկվում։ Այժմ մասնագետները քայլեր են ձեռնարկում լրատվականի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Փորձում ենք պարզել նաեւ կիբերհարձակման պատճառներն ու այն իրականացնողների շրջանակը՝ արդյոք հարձակումը երկրի սահմաններից դուրս է իրականացվում, թե մեր գործունեությունը զայրացրել և դուր չի եկել ներհայաստանյան որոշ շրջանակների․․․ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»։