«Միլան»-ը պատրաստ է վաճառել Կշիշտոֆ Պյոնտեկին
«Միլան»-ի լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը պատրաստ է այս ձմռանը փոխել ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Sport Mediaset-ից։
Կայքը նշում է, որ Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությունից հետո նա կորցնելու է իր տեղը թիմի հիմնական կազմում։ Միլանյան ակումբը պատրաստ է 32 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Պյոնտեկին։
Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական ու իտալական ակումբներ։ Հիշեցնենք, որ 1 տարի առաջ Ռոսսոներիները 38 միլիոն եվրոյով գնեցին Պյոնտեկին։