Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի անդամներից 147-ը եղել են իրանցիներ
Իրանից հայտնում են, որ վթարված ինքնաթիռի 179 ուղևորից 147-ը եղել են իրանցիներ, իսկ 32-ը՝ արտասահմանցիներ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ուկրաինայից էլ հայտնում են, որ ուղևորների թվում եղել են նաև ուկրաինացիներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Boeing 737 ինքնաթիռը Իրանում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է 177 մարդ, որոնցից 9-ը եղել են ինքնաթիռի անձնակազմի անդամները։