Էրդողանը զգուշացրել է Թուրքիային «չխաղալ կրակի հետ»
«Մեր օդային տարածքը խախտած ինքնաթիռը կործանվել է մեր F-16-երի կողմից: Չնայած տասը նախազգուշացումներին՝ ինքնաթիռը շարունակում էր շարժվել դեպի մեր սահմանը, իսկ դրա պատկանելիությունն անհայտ էր»,- պնդել է նա։
Թուրքական ռազմաօդային ուժերը ռուսական Սու-24 ինքնաթիռը դիտավորյալ չեն ոչնչացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթ քաղաքում ելույթի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:
Էրդողանի խոսքով` ինքնաթիռի խոցվելուց հետո է միայն պարզ դարձել, որ այն պատկանում է Ռուսաստանին:
Էրդողանը հիշեցրել է, որ «սահմանի առաջին խախտումները թույլ են տրվել Ռուսաստանի կողմից հոկտեմբերի 3-4-ին»:
«Դա երրորդ խախտումն էր: Երկու նախորդ միջադեպերից հետո ես զանգահարել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և դա տգեղ միջադեպ անվանել: Մենք խոսել ենք նաև G20 գագաթաժողովի ժամանակ։ Նա առաջարկել է դա ընդունել որպես հյուրերի հետ տեղի ունեցող միջադեպեր: Ես էլ ասացի, որ չհրավիրված հյուրեր պետք չեն»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նաև նշել է, որ ինքը նախազգուշացրել է Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ» Սու-24-ի հետ կապված միջադեպի առնչությամբ: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ չի ցանկանում վնասել ռուսական իշխանությունների հետ հարաբերություններին։