Կրկին ծաղիկներ Արփինե Հովհաննիսյանին` այս անգամ գեներալ Մանվելից (տեսանյութ)
Այսօր ԵԿՄ-ի և Արդարադատության նախարարության միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կարևորում է համագործակցությունը ԵԿՄ-ի հետ և համատեղ ջանքերով կարող են առավել օգտակար լինել երկրի զարգացմանը: Մանվել Գրիգորյանն էլ իր հերթին կարևորեց հուշագրի կնքումը և նշեց, որ Արփինե Հովհաննիսյանի հետ դեռևս պատգամավոր եղած ժամանակ է շփվել, հպարտանում է նրանով և ուզում է, որ պատանի և երիտասարդ երկրապահները նմանվեն նրան: Մանվել Գրիգորյանը Արփինե Հովհաննիսյանին նաև ծաղիկներ նվիրեց: