Մոսկվայում գողացել են Իոսիֆ Ստալինի լիմուզինը․ իրավապահները գտել են ավտոմեքենան
Մոսկվայում բացահայտել են օրեր առաջ գողացված ЗИС-115 լիմուզինը, որ պատկանում էր Իոսիֆ Ստալինին։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Հայտնի է, որ մեքենայով 1949 թվականին անձամբ երթևեկել է Ստալինը։ Մեքենան հայտնաբերվել է ավտոտնակում։ Գողություն իրականացնողները փոխել էին մեքենայի համարանիշը հույս ունենալով, որ իրավապահներին կմոլորեցնեն։
Ավելի վաղ մասնագետներն այդ մեքենան գնահատել էին 2,5 միլիոն դոլար։