Ավիավթար Ղազախստանում. կան զոհեր և վիրավորներ
Ղազախստանում օդանավի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Ըստ տեղի լրատվամիջոցների տարածած տեղեկատվության ինքնաթիռը վթարի է ենթարկվել անմիջապես թռիչքից հետո:
Ինքնաթիռը Ալմա-Աթայի օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց բախվել է բարձրահարկ շենքին ու վայր ընկել:
Թռիչքի պահին ինքնաթիռում 100 մարդ է եղել՝ 95 ուղևորները և անձնակազմի 5 անդամները: Ինքնաթիռի վթարի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: