Ալեքսեյ Նավալնին ազատ արձակվեց
Բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ում այսօր ձերբակալել էին, ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru-ից։
Իր ազատ արձակման մասին Նավալնին գրել է Twitter-յան իր միկրոբլոգում։
Նա մասնավորապես գրել է․«Վերջին նորություններ․ ձերբակալվածներ չկան։ Ինձ ուղղակի ուժով դուրս հանեցին գրասենյակից։ Միջանցքները, որտեղ գտնվում է ФБК-ի և Navalnylive-ի գրասենյակը, արգելափակված էր սև բերետավորներով։ Բոլոր իրերն առգրավված են»։