Վիլիանը հրաշալի ֆուտբոլիստ է ինձ համար․ Ֆրենկ Լեմպարդ
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի ֆուտբոլիստ Վիլիանի պայմանագրի երկարաձգման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Վիլիանը բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման հետ։ Փորձառու ֆուտբոլիստները մեզ օգնում են, երբ թիմում կան երիտասարդ ֆուտբոլիստներ։
«Չելսի»-ում բոլորը սիրում են նրան։ Վիլիանը հրաշալի ֆուտբոլիստ է ինձ համար հատկապես այն ժամանակ, երբ խաղում է օրեր առաջ ցույց տված ֆուտբոլը»։
Այս մրցաշրջանում Վիլիանը մասնակցել է 17 խաղի և դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։