Հայտնի է Ասիայի այս տարվա ամենաշահութաբեր ընկերությունը
Alibaba օնլայն խանութը ճանաչվել է Ասիայի ամենաշահութաբեր ընկերությունը: Մեկ տարվա մեջ ընկերության շահութաբերությունն աճել է շուրջ 60% -ով: Նախորդ տարվա համեմատ 570 միլիարդ դոլարով ավել:
Ամբողջ աշխարհում շահութաբերությամբ Alibaba ընկերությունը գտնվում է Facebook և Berkshire Hathaway ընկերությունների միջև: Իսկ այս տարվա աշխարհի ամենաշահութաբեր ընկերություն է ճանաչվել սաուդյան Saudi Aramco նավթամշակմամբ զբաղվող ընկերությունը:
Հիշեցնենք, որ Alibaba Group ընկերությունը Չինաստանի խոշորագույն օնլայն խանութն է, որը մասնագիտացված է տեխնիկայի վաճառքում: