Մոսկվան զգուշությամբ է վերաբերում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին․ ՌԴ դեսպան
«Ռուսաստանի Դաշնությունը շատ զգույշ է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ներքին գործընթացներին»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա դիտարկմամբ, Ռուսաստանի համար առանցքային է ո՛չ թե Հայաստանի քաղաքական իրադրությունը, այլ դաշնակցային հարաբերությունների պահպանումը, ամրապնդումն ու զարգացումը։
«Մեզ համար անչափ կարևոր է, որպեսզի այն փոփոխությունները, որոնք կատարվում են երկրի ներսում և այն ոլորտներում, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր սերտ հարաբերություններին, վտանգավոր խզում չստեղծեն մեր հարաբերություններում, հատկապես, եթե խոսքը դաշնակիցների մասին է»,- ասաց ՌԴ դեսպանը:
Նա բացասաբար է վերաբերվում այդ թեմայով շահարկումներին։