Լրագրող Ջամալ Հաշոգի սպանության գործով մահապատժի է ենթարկվել 5 հոգի
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ 5 հոգի մահվան է դատապարտվել, 3-ը՝ 24 տարվա ազատազրկման՝ լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության համար:
Լրագրողի սպանության գործով մեղադրյալ էր նաև արքայական խորհրդական Սաուդ Ալ-Կախտանին, սակայն ավելի ուշ նա ազատ է արձակվել, քանի որ քննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել՝ սպանության վերջինիս հանցակից լինելու ապացուցելու համար:
Հիշեցնենք, որ սաուդցի լրագրողը սպանվել էր 2018 թվականին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքում, որտեղ Հաշոգին գնացել էր գործնական այցով: