Աննա Հակոբյանը նվերներ է ստացել «Մեր տան» ՀԿ-ում ապրող աղջիկներից (ֆոտո)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն այցելել է «Մեր տուն» հասարակական կազմակերպություն ու նվերներ ստացել այնտեղ ապրող աղջիկներից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Աննա Հակոբյանը։
«Ահա այսպիսի հրաշք նվերներ ստացա «Մեր տուն» այցի ժամանակ: «Մեր տանը» ապրում, կրթություն են ստանում եւ դաստիարակվում են ծնողական խնամքից զրկված 18-24 տարեկան երիտասարդները:
Այցի ժամանակ այնտեղ հանդիպեցի իսկապես լուսավոր աղջիկների, ովքեր շնորհիվ իրենց տրված հոգատար վերաբերմունքի ոչ միայն հասարակության լիարժեք անդամ կարող են լինել, այլեւ՝ դրա լավագույն մասը:
Հ. Գ. Նվերները նրանց մտահղացումն են եւ ձեռքի աշխատանքը»,- գրել է Աննա Հակոբյանը։
.jpg)
.jpg)