Էդինսոն Կավանին մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը
«ՊՍԺ»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը:
Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: Մադրիդյան թիմը Կավանիին կառաջարկի 3-ամյա պայմանագիր:
Այս տրանսֆերի իրականացման համար մադրիդյան ակումբը կվաճառի իր մի շարք ֆուտբոլիստներին: Կավանիի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է 2020-ի հունիսին: