«Միլան»-ի բրազիլացի աստղը հունվարին կարող է հեռանալ ակումբից
Իտալական «Միլան»- ի բրազիլացի աստղ Լուկաս Պակետան կարող է հունվարին հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Բրազիլացու համար միլանյան ակումբը կպահանջի 30-35 միլիոն եվրո:
Պակետայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «ՊՍԺ»-ն ու «Վալենսիա»-ն:
Պակետան ցանկանում է հեռանալ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: