Օլիվիե Ժիրուն կարող է տեղափոխվել «Ինտեր»
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուն ցանկանում է լքել անգլիական ակումբը: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Ժիրուի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Բորդո»-ն և իտալական «Ինտեր»-ը: Մասնավորապես «Ինտեր»-ից ցանկանում է Ժիրուին գնել հենց Անտոնիո Կոնտեն, ով «Չելսի»-ում աշխատելու շրջանում մարզել է Ժիրուին:
Ընդգծենք, որ Ժիրուն «Չելսի» էր տեղափոխվել հենց «Արսենալ»-ից: