Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է. կին-վարորդը հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայք-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալլա Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: