ԱԴԾ-ն մեկնաբանել է Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտակայքում հրաձգություն բացած անձին չեզոքացնելու մասին լուրը (տեսանյութ)
Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտակայքում հրաձգություն բացած աձին չեզոքացրել են, հաղորդում է rbc.ru-ն՝ հղում անելով հատուկ ծառայություններին:
«Անհայտ անձը Լուբյանկա փողոցում 12 համարի շենքի մոտակայքում հրաձգություն է բացել: Կան տուժածներ: Հանցագործին չեզոքացրել են: Նրա ինքնությունը պարզվում է»,- ասվում է հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ:
Տուժածների հստակ թիվ չի հաղորդվում: Նրա դրդապատճառների մասին ևս չի հաղորդվում:
Համացանցում դեպքի վայրից կադրեր են հայտնվել:
В районе места происшествия на Лубянке сейчас так. Видео: Дмитрий Швец / Медиазона https://t.co/Ffr67rwQPh pic.twitter.com/F6UPOqM977
— Медиазона (@mediazzzona) December 19, 2019