Ռամոսն Էլ-կլասիկոների պատմության ամենաշատ դեղին քարտ ստացած ֆուտբոլիստը
Երեկ Էլ-Կլասիկոյի ժամանակ իր հերթական դեղին քարտը ստացավ Սերխիո Ռամոսը:
Այդ դեղին քարտը 33-ամյա պաշտպանի համար 25-րդն էր անցկացրած 43-րդ Էլ Կլասիկոյի շրջանակներում: Այս ցուցանիշով Ռամոսը Էլ-կլասիկոների պատմության մեջ դարձավ առաջատար:
Երկրորդ տեղում Ֆերնանդո Հիերոն է՝ 20 քարտով, իսկ երրորդը՝ Պեպեն: Եռյակում, փաստորեն, «Բարսելոնա»-ից ֆուտբոլիստ չկա: