Արայիկ Հարությունյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ Հարությունյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում: