ԱՄՆ-ի բնակչության մի մասը կողմ է Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակչության շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն ամերիկացիները նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթացի մասին:
Հարցման արդյունքներն ամփոփելուց հետո պարզվել է, որ հարցված քաղաքացիների ձայները կիսվել են. շուրջ 48%-ը կարծում է, որ պետք է Թրամփին իմպիչմենտ հայտարարել, մյուս կեսն էլ դեմ է Թրամփին ժամանակից շուտ հեռացնելուն:
Հարցումներն անց են կացվել դեկտեմբերի 14-ից 17-ը, հարցվել է շուրջ 900 քաղաքացի: