Քաղաքապետարանում նշել են Մարությանի ծննդյան տարեդարձը․ ֆոտո
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նշել են քաղաքապետ Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձը։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է Հայկ Մարությանը փչում ծննդյան տորթի մոմերը։
«Այսօրվա մեր տոնական խմբակցության նիստից: Նշում ենք Մարությանի ծնունդը»,- գրել է նա։ Նշենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը դարձավ 43 տարեկան։
