«Միլան»-ը նոր պայմանագիր կառաջարկի իր ավագին
Մադրիդի «Ատլետիկո»-ն ամռանը ցանկանում է գնել իտալական «Միլան»-ի ավագ Ալեսիո Ռոմանյոլիին: Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից:
Միլանյան ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանը ցանկանում է մոտ ժամանակներում նոր պայմանագիր առաջարկել Ռոմանյոլիին:
Ֆուտբոլիստն անձամբ չի ցանկանում հեռանալ ակումբից: Այս մրցաշրջանում Ալեսիո Ռոմանյոլին մասնակցել է 16 հանդիպման: