Մոսկվայի բոլոր կայարանները պայթեցնելու անանուն սպառնալիքներ են ստացվել. «ՌԻԱ Նովոստի
Այսօր՝ չորեքշաբթի օր, Մոսկվայի մետրոպոլիտենի բոլոր կայարանները ստացել են անանուն հաղորդագրություն ականապատման սպառնալիքով: Ստուգվում է նաև «Եվրոպական» առևտրի կենտրոնը և շրջանային երկու դատարանները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայության ներկայացուցիչը:
«Անանուն պայթեցման սպառնալիքներ են ստացվել Մոսկվայի բոլոր կայանների, «Եվրոպական» առևտրի կենտրոնի և Խորոշևսկի և Կունցևսկի դատարանների վերաբերյալ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դատարանների, մետրոյի կայարանների, Մոսկվայի և Պետերբուրգի սոցհաստատությունների վերաբերյալ ականապատմա ալիքը շարունակվում է արդեն երկու շաբաթ: Հատուկ ծառայությունները, ժամանելով դեպքի վայր, ոչ մի անգամ վտանգավոր և պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել: