Արտուրո Վիդալը ձմռանը կարող է տեղափոխվել «Ինտեր»
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ձմռանը ցանկանում է հեռանալ ակումբից:
Իտալական «Ինտեր»-ի ղեկավարներն այսօր կապ են հաստատել կատալոնական ակումբի հետ, որպեսզի բանակցեն Վիդալի տրանսֆերի շուրջ, սակայն ակումբը նշել է, որ չի ցանկանում հունվարին վաճառել չիլիացուն:
Վիդալն անձամբ է ցանկանում հեռանալ, քանի որ չի ստանում բավարար խաղաժամանակ: