Ռեալը կիսապաշտպանական դիրքի ուժեղացման համար երեք ֆուտբոլիսների է դիտարկում
«Ռեալը» մտադիր է նոր ֆուտբոլիստ ձեռք բերել ձախ պաշտպանի գոտու ուժեղացման համար:
Ինչպես հայտնում է «Marca»-ն, «արքայական» ակումբի դիտակետում են հայտնվել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լևեն Կյուրզավան և «Լիվերպուլի» խաղացող Ալբերտո Մորենոն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հնարավոր է զրկվի առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում նոր ֆուտբոլիստներ հայտավորելուց: