Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ․ ԱշոտյանՍպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումՔՊ խմբակցությունում Լիլիթ Ստեփանյանի փոխարեն մանդատ կստանա նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը
ԵԱՏՄ զեկույցը լուրջ հարցեր է առաջացրել. ՀՀ-ի համար խոշոր ռիսկերն անթույլատրելի են․ Ծառուկյան
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ նախկին քարտուղար Նիկոլայ ԲորդյուժաՆախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպան
Տնտեսություն

Պետական բյուջեի միջոցների անորոշ և ռիսկային վատնում

ՊԵԿ նախկին աշխատակից, «Մեկ Հայաստան» կուսկացության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելուն՝ ֆեյսբուքում գրառում է արել.

«Պետական բյուջեի միջոցների անորոշ և ռիսկային վատնում

Կապված Գյումրիում կառուցվող, այսպես կոչված, ԱՏԳ (արտաքին տնտեսական գուրծունության) կենտրոնի հետ՝ ակներև են վարչա-հրամայական էկոնոմիկայի տարրեր, երբ բիզնեսին վերևից պարտադրվում է, թե որտեղ իրականացնել իր արտաքին տնտեսական գործունեությունը։ Ոչ ռացիոնալ, ծախսատար ինչ որ սխեմա, «մարշրուտ»․․․․։

Ինչպե՞ս, ո՞ր ռազմավարական կամ վերլուծական կենտրոնը հաշվարկեց, որ ԱՏԳ իրականացնելու տեսակետից՝ բիզնեսի համար ամենաարդյունավետ ճանապարհը անցնում է Գյումրիով, իսկ գուցե մեր տնտեսության առանձնահատկության տեսանկյունից հեռանկարում այդ ուղին պետք է անցներ Մեղրիով (ապագա երկաթգիծ), կամ Արմավիրի մարզով (ապագայում ՀՀ-Թուրքիա սահմանի բացում ), կամ գուցե Բագրատաշենով․․․․․։ Ճիշտ էր կառավարության անդամը (Ջանջուղազյանը)՝ ասելով , որ այդ կառույցի կամ ձեռնարկի նպատակահարմարությունը պետք է տնտեսությունից ծնվեր, այդ կարիքի ձևակերպողը ՊԵԿ-ը չի կարող լինել։ Դա այնպիսի ռազմավարական խնդիր է, որ անթույլատրելի է «թեթև» վերաբերմունք։ Ի սկզբանե՝ վարչապետի հանձնարարությունը, կարծես թե վերաբերում էր միայն ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուն, սակայն չգիտես ինչու հետագայում այն ընդլայնվեց, դարձավ արտաքին տնտեսական գործունեության իրականացման հետ կապված, ինչ որ անհասկանալի ու մշուշոտ ապագայով կենտրոն։ Առավել ևս, որ ոչ ոք չի ձևակերպել այդ գործառույթը։ Ահա, թե ինչ կարող է լինել, երբ որևէ գաղափար, ձեռնարկ, իրականացվում է «սպոնտան», առանց հաշվարկի ու պատշաճ վերլուծության։ Իսկ ով է վստահ, որ 6 միլիարդ դրամ գումարը կարող է լինել վերջնական․․․․։

Շատերը դրա վերաբերյալ ունեն լուրջ և հիմնավոր կասկածներ, չէ՞ որ ծախսերը սկսել են իրականացվել առանց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի և վերջնական գումարը միշտ էլ հակում ունի մեծանալու Ինչու՞ է այդ հսկայական ներդրումը իրականացվել և իրականացվում մեկ անձից գնման ճանապարհով՝ առանց մրցույթի։ Չափազանց կասկածելի է, որ լրացուցիչ պահանջվող ՝ առայժմ մոտ 4 միլիարդ դրամի մի մասը կամ համարյա կեսը, ինչպես կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահը, արդեն ծախսվել է և պատվիրատուն (ՊԵԿ-ը) այդ չափով պարտք է կառուցապատողին (հավանաբար՝ կապալառուին)։ Կասկածելի է այն առումով, որ այդ կազմակերպությունը առանց գումարի ստացման երաշխիքի՝ գնացել է այդպiսի ռիսկային ծախսերի։ Գուցե կա՞ն ինչ որ գաղտնի երաշխիքներ։ Վերջապես ո՞վ է այդ կազմակերպությունը, ՀՀ հարկատու՞ է, թե՞ ոչ։ Կա՞ն, թե ոչ կոռուպցիոն լուրջ ռիսկեր այս պատմության մեջ, թողնում եմ ընթերցողի երևակայությանը․․․․․ ։

ՀՀ-ում այսօր դժվար է պատկերացնել որևէ շինարարական կազմակերպություն, որը ի վիճակի կլիներ միայն սեփական միջոցներով, առանց կանխավճարի՝ կատարել շուրջ 2 միլիարդ դրամի ռիսկային ներդրումներ։ Մեկ էլ տեսար վարչապետը հրաժարվեց ստորագրել լրացուցիչ գումարի հատկացման մասին որոշումը․․․․․․․․։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղ․խորհրդի անդամ, տ․գ․թ․, դոցենտ՝
Հայկ Ֆարմանյան