Օրենբուրգում բնակիչը պայուսակ է գտել, որում եղել է 1 միլիոն ռուբլի գումար
Կամավորական աշխատանքներ կատարող մարդը գտել է պայուսակ, որում եղել է 1 միլիոն ռուբլի։ Դեպքը տեղի է ունեցել Օրենբուրգի երկրամասում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ ինկասատորի աշխատակիցները բանկից վերցրել են պայուսակը և մի քանի րոպեով թողել ինկասատոր մեքենայի վրա։ Մի քանի րոպե անց այն անհայտացել է։
Դեպքից որոշ ժամանակ հետո տարածքում ապրող 72-ամյա բնակիչը պայուսակը հանձնել է ոստիկանությանը։