Տորնադոներ ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ-ում առնվազն երեք մարդ է զոհվել՝ երկրի հյուսիսում գրանցված տորնադոների հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Եվս մի քանի հոգի վիրավորվել են, որոնց թվում մեկ երեխա: Տորնադոներ են գրանցվել Թեքսաս, Միսիսիպի, Արկանզաս ու Լուիզիանա նահանգներում:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տասնյակ տներ են վնասվել տորնադոյի հետևանքով: