Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր
Հասարակություն

Աթերոսկլերոզ. Ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Սիրտանոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում: Ընդ որում կյանքին սպառնացող զարկերակային հիվանդությունների մի ստվար մասի պատճառը մեր անառողջ սնունդը, նստակյաց կյանքն ու վատ սովորություններն են.

«Զարկերակային համակարգը ապահովում է մարդու մարմնի բոլոր հատվածների սնուցումը՝ ծայրամասերը ներառյալ: Այս համակարգի ախտահարումները ավելի բարդ են, ու այն օրգանում, հյուսվածքում կամ վերջույթում, որտեղ խանգարվում է արյան շրջանառությունը, ի հայտ են գալիս իշեմիկ խնդիրներ: Հաճախ ախտահարվում են նաև խոշոր անոթները՝ սկսած աորտայից»,- պատմում է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

Սրտից դուրս գալուց հետո աորտան ընթացքում տալիս է բրախիոցեֆալ կամ բազկագլխային ճյուղավորում դեպի վերև՝ պարանոց, գլուխ, ինչպես նաև վերին վերջույթ գնացող անոթներ, ուղղվում է դեպի ներքև կրծքավանդակ և որովայնային հատված: Կրծքային և որովայնային աորտայի հատվածում ունենք ներքին օրգանները գնացող ճյուղավորումներ, իսկ կոնքի հատվածից՝ ստորին վերջույթները անոթավորող ճյուղեր: Այս զարկերակային մագիստրալի տարբեր հատվածներում կարող են անոթները ախտահարվել՝ դառնալով տարբեր օրգանների և հյուսվածքների թերսնուցման պատճառ:

Աթերոսկլերոզի զարգացման հետևանքները. 4 փուլ

Զարկերակային խնդիրների հիմնական պատճառը աթերոսկլերոզն է. «Զարկերակների պատերի բորբոքային խնդիրներ, աթերոսկլերոտիկ թիթեղիկներ, անոթի ներքին շերտի փոփոխություններ են առաջանում: Անոթի լուսանցքը նեղանալով՝ մի օր էլ խցանվում է: Իսկ երբ սնուցումը խանգարվում է, կրիտիկական վիճակ է ստեղծվում»,- նշում է Տիգրան Քամալյանը: Նա ներկայացնում է ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս հիվանդության զարգացման տարբեր փուլերում.

«1-ին փուլում ստորին վերջույթների հոգնածություն, թմրություն, սառնության զգացողություն է առաջանում: 2-րդ փուլում ի հայտ է գալիս «ընդմիջվող կաղության» համախտանիշ, երբ հիվանդը որոշակի տարածություն քայլում է, հետո ունենում մկանների ձգվածություն, ցավ, որը ստիպում է կանգնել: Կա այլ տերմին եւս՝ «Ցուցափեղկային հիվանդություն», երբ հիվանդը կարծես կանգնում, նայում է ցուցափեղկին, ապա շարունակում է քայլել: Պայմանական դասակարգմամբ, 2-րդ փուլը՝ «ընդմիջվող կաղությունը», բաժանվում է երկու ենթափուլերի։ 2Ա փուլում հիվանդի անցավ քայլքի տարածությունը կազմում է մինչև 200մ, 2Բ ենթափուլում՝ 200մ-ից պակաս։ Հաճախ հիվանդը պետք է վիրահատվի, եթե չի կարողանում քայլել 200 մետրից ավելի, քանի որ սա խոսում է անոթի լուրջ նեղացման կամ խցանման ռիսկի մասին: 3-րդ փուլում արդեն պացիենտը ցավեր է զգում անգամ հանգիստ ժամանակ: Վտանգավոր փուլ է վերջույթ կորցնելու առումով: Իսկ 4-րդ փուլն արդեն կրիտիկական է, քանի որ հյուսվածքներն արդեն մեռուկանում են, առաջանում է գանգրենայի զարգացման իրական վտանգ»,- բացատրում է բժիշկ Քամալյանը:

Ի՞նչ բուժում է անհրաժեշտ

Զարկերակային հիվանդությունների բուժմանն ուղղված վիրահատական միջամտությունների լայն գործիքակազմ են կիրառում Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում.

«Վիրահատությունները երկու հիմնական խմբի ենք բաժանում. բաց վիրահատական և էնդովասկուլյար կամ ներանոթային միջամտություններ։ Հայաստանում ներանոթային վիրահատությունները ակտիվորեն սկսել են կիրառվել վերջին հինգ տարվա ընթացքում և մենք այդ հարցում առաջամարտիկ էինք: Բաց վիրահատության ժամանակ իրականացվում է անոթի պատի հատում և խցանների հեռացում, կամ շունտավորում, երբ ստեղծվում է խցանված հատվածը շրջանցող ուղի: Բայց քանի որ դրանք ոչ ճիշտ անատոմիական դիրք են ունենում, ազդում են արյան հեմոդինամիկայի վրա, փոխում արյան հոսքը, արդյունքում հաճախ լինում է, որ որոշ ժամանակ անց այդ շունտերը խցանվում են, բայց անգամ այդ դեպքում հյուսվածքների սնուցումը հաճախ հասցնում է լավանալ, և վերջույթը կարելի է փրկված համարել: Հնարավոր բարդությունները նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար էլ մենք սկսեցինք կիրառել վիրահատության ավելի նորագույն մեթոդներ՝ բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում, որի ժամանակ բալոնը տեղադրվում է հենց անոթի մեջ, այն լայնացվում է, անհրաժեշտության դեպքում տեղադրվում է ստենտ, արյան հեմոդինամիկան գործնականում չի փոխվում, և շատ ավելի լավ արդյունքներ է տալիս»,- շեշտում է նա:

Տիգրան Քամալյանը նաև շեշտում է, որ երբ բալոնային անգիոպլաստիկան բավարար չի լինում, վտանգ կա, որ բալոնը հանելուց հետո անոթն անմիջապես կարող է նեղանալ, կամ լայնանալու արդյունքում կարող են անոթի ներքին պատի շերտազատումներ առաջանալ, տեղադրվում են մետաղական ստենտներ, որոնք ֆիքսում են այդ շերտազատված հատվածները անոթների պատերին և հիմք հանդիսանում անոթի պատի համար:

Եվ սա ամենը չէ: Կենտրոնը ունի զարկերակային հիվանդությունների բուժման հարցում հատուկ մշակված տակտիկա, որով տարբերվում է այլ անոթային բաժանմունքներից. «Մենք հաճախ իրականացնում ենք հիբրիդ վիրահատության եղանակներ՝ բաց ու փակ վիրահատությունների համադրությամբ: Սա մեր կլինիկայի առավելություններից մեկն է: Օրինակ՝ աճուկային հատվածում կարող ենք անել բաց վիրահատություն, մաքրել որոշակի հատվածի խցանում, այդ հատվածից խցանման շարունակությունը բացենք բալոնով լայնացնելով ու ստենտավորումով: Հիբրիդ վիրահատությունների մեթոդին տիրապետելը այս առումով մեզ մեծ առավելություններ է տալիս, օգնում արագ ու պացիենտի առողջության համար ճիշտ լուծումներ գտնել»,- ասում է նա:

Ուշ դիմելը սպառնում է ամպուտացիայով

Վիրահատական լավագույն մեթոդներին տիրապետելն անգամ բացարձակ արդյունք ստանալ չի նշանակում, եթե պացիենտը շատ ուշ է դիմում. «Հաճախ չենք կարողանում կիրառել դրանցից ոչ մեկը ու ստիպված դիմում ենք ամպուտացիայի՝ անդամահատման, միայն այն պատճառով, որ պացիենտը մեզ շատ ուշ է դիմել: Խոսքը հատկապես դիաբետ ունեցողներին է վերաբերվում: Դիաբետը հաճախ ախտահարում է անոթները՝ առաջացնելով դիաբետիկ անգիոպաթիա: Մեր խնդիրն ավելի է բարդանում, երբ տարիքով մարդկանց շրջանում դիաբետիկ անգիոպաթիան ուղեկցվում է զարկերակների աթերոսկլերոզով, որովհետև այդ դեպքում գործ ենք ունենում տոտալ ախտահարման հետ. աթերոսկլերոզը ախտահարում է զարկերակային մեծ մագիստրալները, դիաբետը՝ ավելի փոքր անոթները: Եթե պացիենտը մեզ վաղ դիմի մենք կկարողանանք վիրաբուժական արդյունավետ մեթոդների կիրառմամբ բուժել նրան՝ պահպանելով վերջույթը»:

Նշենք նաև, որ զարկերակային ախտարահարումը սպառնում է նաև երիտասարդներին: Երիտասարդ տարիքում ստորին վերջույթներում զարկերակների խնդիր կարող է հանդիսանալ խցանող տրոմբանգիտը, որը կոչվում է նաև Բյուրգերի հիվանդություն: Այս հիվանդությունը հանդիպում է հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում, սկսում է արտահայտվել առավելապես 18-20 տարեկանից: Բուժումը բարդ է նրանով, որ ոչ թե զուտ լուսանցքն է խցանվում, այլ անոթի պատն է հաստանալով խցանում առաջացնում անոթում: Վիրաբույժը լուսանցք չունի, որը կկարողանա բացի ու համապատասխան վիրահատական միջամտությունն անի: Ցավոք, այս հիվանդության դեպքում ամպուտացիաների տոկոսը բավական մեծ է. ավելի, քան մեծ տարիքում աթերոսկլերոզի պարագայում:

Դրա համար բժիշկը հորդորում է.

«Մի՛ ծխեք. անոթային հիվանդությունների մեծ մասը առաջանում է հենց մոլի ծխողների շրջանում: Հետազոտությունները ցույց են տալիս որ խցանող թրոմբանգիտ կամ Բյուրգերի հիվանդությունը առաջանում է այն երիտասարդ տղամարդկանց օրգանիզմում, ովքեր մոլի ծխողներ են: Այս պացիենտները միայն ծխելը դադարեցնելով զգալիորեն դանդաղեցնում են հիվանդության զարգացումը: Ընդհանրապես զարկերակային վիրահատություններից թե՛ առաջ և թե՛ հետո առաջին կարևոր սահմանափակումը հենց չծխելն է: Կարևոր է նաև պարտադիր ընդունել դեղերը, հսկել խոլեսթերինը, կարգավորել ճնշումը, քայլել: Մի քանի գլանակ ծխախոտը կամ մի քանի օր դեղորայք չընդունելը կարող է զրոյացնել բուժման արդյունքը»,- ասում է նա՝ հավելելով, որ հետվիրահատական ընթացքը շատ կարևոր է: Վիրաբույժներս անում ենք հնարավոր ամեն ինչ արդյունավետ բուժման համար, բայց միայն հետվիրահատական շրջանում հիվանդի ճիշտ վարքի արդյունքում է բուժումը դառնում հնարավորինս լիարժեք ու վերջնական: