Խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք. Աշոտյանը՝ «Լուսավոր Հայաստանին»
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատի ունենալով «Լուսավոր Հայաստանի» կողմից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու մասին քննարկումներին:
Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Գրպանային ընդդիմության թշվառությունը:
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:
Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո ինչ-որ վարչության պետի:
Հետո ինչ-որ գյուղապետի:
Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:
Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:
Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»: