Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«168 ժամ». Մարությանի կինը լուրջ գործառույթնե՞ր ունի քաղաքապետարանում

«168 ժամ» թերթը գրում է.

««Երևանի ավագանին երեկ արտահերթ նիստում որոշել է մայրաքաղաքի բնապահ­պանական խնդիրներով այսուհետև մասնավոր ընկերությունների փոխարեն կզբաղվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Ավա­գանու «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկել ՀՈԱԿ-ի ստեղծմանը, քանի որ, ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, մրցակցության բացակայությունը կոլապսի է հանգեցնելու:

«Քաղաքային և կենտրոնական իշխանությունները հաճախ ասում են՝ մենք դուրս ենք «իզմ»-երից: Ես ուզում եմ ձեզ ասել, սիրելի գործընկերներ, որ դուք «իզմ»-երից դուրս չեք, այս ամենը, ինչ որ մենք իրականացնում ենք, լավ էլ «իզմ-երի մեջ տեղավորվում է և կոչվում է «սոցիալիզմ»: Դուք գնում եք պլանային տնտեսության մոտեցմամբ և որոշում եք, որ ամեն ինչ պետք է անի համայնքը: Վաղն էլ կարող ենք ասել ասֆալտապատումն ինչու ենք տալիս մասնավորին, եկեք մենք ասֆալտի գործարան բացենք, սկսենք դա անել, շահույթ չենք հետապնդի, ավելի էժան կնստի»,- ասել է ընդդիմադիր Դավիթ Խաժակյանը։

Որպես նոր ՀՈԱԿ-ի տնօրեն շրջանառվում է «Թափառող կենդանիների վնասա­զերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի անունը: Այս պնդումը փոխքա­ղաքապետն ու քաղաքապետը չժխտեցին: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, թե ինչ վիճակի են իրենք ականատես եղել, երբ այցելել են Արմեն Բեգոյանի կառավարած ՀՈԱԿ-ի տարածք, և մտավախություն է հայտնել, որ նա կձախողի նոր ՀՈԱԿ-ի կառավարումը ևս:

«Մենք բազմաթիվ փաստեր բարձրաձայնեցինք, որի վրա քաղաքապետն աչք փակեց, քա­նի որ պարոն Բեգոյանը քաղաքապետի սիրելին է, ըստ շշուկների՝ քաղաքապետի տիկնոջ մտերիմն է, քաղաքապետի տիկինը, փաստորեն, լուրջ գործառույթներ ունի քաղաքապետարանում, որի մասին մենք տեղեկություններ չունենք: Շշուկներ ենք լսում, որ քաղաքապետի տիկինը մասնակցում է գործակարգավարական նիստերին, այսինքն՝ ավագանու անդամները, ում անմիջական լիազորությունն է վերահսկել քաղաքապետի աշխատանքը, իրավունք չունեն մասնակցելու այդ նիստերին, բայց «կողքից, կշտից», ինչպես ժողովուրդն է ասում, բազմաթիվ մարդիկ են մասնակ­ցում»,- ասել է Թեհմինա Վարդանյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: