Ավստրալիայի դատարանը 40 և 36 տարվա ազատազրկման է դատապարտել երկու տղամարդու՝ ահաբեկչության մեղադրանքով
Ավստրալիայի դատարանը 40 և 36 տարվա ազատազրկման է դատապարտել երկու տղամարդկանց՝ 2017 թվականին ինքնաթիռում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
2017 թվականին մի քանի տղամարդ ձերբակալվեցին, ովքեր կասկածվում էին Etihad Airways ընկերությանը պատկանող ինքնաթիռում ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
Վերջիններս փորձել էին պայթուցիկ տեղափոխել ձեռքի պայուսակներով: Դատապարտված տղամարդիկ եղբայրներ են՝ Խալեդ և Մահմուդ Հայադները, նրանք ազգությամբ արաբներ են: