Իբրահիմովիչը մեր նպատակներից է․ Պաոլո Մալդինի
Իտալական «Միլան»-ի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի շուրջ շշուկների մասին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Իբրահիմովիչն անկասկած մեր նպատակներից է և մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն կան նաև այլ տարբերակներ։ Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան խնդիրը բարդանում է։
Նա չի խաղացել սկսած հոկտեմբերի 28-ից, այդ իսկ պատճառով իրավիճակը մի փոքր բարդ է»։