Թուրքիան պատասխանել է ԱՄՆ սենատին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը քննադատել է ԱՄՆ սենատին՝ հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ընդունելու համար:
Արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ նման կերպ փորձ է արվում խարխլել թուրք-ամերիկյան հարաբերությունները: «Նրանք, ովքեր օգտագործում են պատմությունը՝ անտեսելով փաստերը, երբեք ցանկալի արդյունքի չեն հասնի»-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ սենատը ընդունել էր հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձև: