ԱՄՆ-ում բեռնատարի մեջ ինքնաշեն ռումբեր են հայտնաբերվել
ԱՄՆ-ի Ջերսի Սիթիում հրաձգություն կազմակերպած տղամարդկանց պատկանող բեռնատարի մեջ ինքնաշեն ռումբ են հայտնաբերել:
Այդ մասին հայտնել է Հետախուզության բյուրոն: Հայտնաբերված ռումբերն ուղարկվել են փորձաքննության:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ բեռնատարը հայտնաբերվել է հրաձգության վայրում: Հիշեցնենք, որ հրաձգություն կազմակերպած անձիք սպանվել էին: