Ամռանը հնարավոր է Սադիո Մանե-Նեյմար մեգափոխանակում
«ՊՍԺ»-ի ղեկավարները ցանկանում են ֆուտբոլիստների փոխանակում կատարել «Լիվերպուլ»-ի հետ։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։
Փարիզյան թիմի ղեկավարները ցանկանում են իրականացնել Սադիո Մանե-Նեյմար փոխանակում։ Մի շարք եվրոպական սպորտային կայքեր նշում են, որ այս փոխանակումը դժվար թե տեղի ունենա, քանի որ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ է սիրում ու գնահատում Մանեին և դժվար թե տա նմանատիպ համաձայնություն։
Այս ամենի հետ մեկտեղ փարիզյան ակումբը մարտահրավեր կնետի բոլոր այն ակումբներին, ովքեր ամռանը կցանկանան գնել Նեյմարին։