«Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին (տեսանյութ)
Խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարցերի մեծ մասը կրկին վերաբերել է Աբու Դաբիի թագավորական ընտանիքի ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետի միջև կայացած հանդիպմանը, ինչպես նաև Աբովյան փողոցում «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցութան նախագահն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին օրենքի նախագծին՝ նշելով, որ դա քաղաքական խնդիր է, հետևաբար ԲՀԿ-ն դեմ է օրինագծին: