Իլոն Մասկը շահել է իր դատը
SpaceX ընկերության տնօրեն Իլոն Մասկը շահել է բրիտանացի սուզորդ Վերնոն Անսվորտի հետ դատական գործը:
Վերջինս 2018 թվականին օգնել էր փրկել թայվանցի աշակերտներին, ովքեր արգելափակվել էին ջրով ողողված քարանձավում: Մասկը նրան իր հարցազրույցներից մեկում պեդոֆիլ էր անվանել, իսկ բրիտանացի սուզորդն էլ Մասկի դեմ դատական հայց էր ներկայացրել:
Անսուորտը Մասկից 190 միլիոն դոլար փոխհատուցում էր պահանջում՝ իրեն զրպարտելու համար: Լոս Անջելեսի դատարանը, գործը քննելուց հետո, եկել էր այն եզրակացության, որ Մասկը ոչ թե զրպարտել է բրիտանացի սուզորդին, այլ վիրավորել: